Երուսաղեմում ենթադրյալ «ավտոմոբիլային ահաբեկչության» հետևանքով տուժած 5 անձանցից 4-ը իսրայելական ոստիկանության աշխատակցուհիներ են։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Եթե կասկածները հաստատվեն, ապա հրեական Պուրիմ տոնի թեժ պահին հետիոտների խմբի մեջ ավտոմեքենայի մխրճումը կդառնա անցած տարվա աշնանից երրորդ համանման ահաբեկչական հարձակումը։
Ոստիկանության մամլո քարտուղարի փոխանցմամբ՝ տուժածները հոսպիտալացվել են թեթև և միջին ծանրության վնասվածքներով։ Հաղորդվում է, որ վարորդի վրա կրակ է բացվել, նա վիրավորվել է և ձերբակալվել։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մեքենայի ղեկին եղել է Երուսաղեմի արաբական հատվածի բնակիչ։ Որոշ ականատեսներ հայտնում են, որ վրաերթից հետո վարորդը մեքենայի սրահից դուրս է թռել դանակը ձեռքին։