ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինները տարեկան մինչև 1 մլրդ դոլար են վաստակում աֆղանական հերոինի փոխադրումներից: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության թմրաշրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին:
«Մեր հաշվարկներով՝ ԴԱԻՇ-ը տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ստանում աֆղանական հերոինի տրանզիտից»,- նշել է նա: