Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կեցցե մեռած ԲՀԿ-ն

Երեկ տեղի ունեցած համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին, Գագիկ Ծառուկյանը հեռացել է ակտիվ քաղաքականությունից, կուսակցության նախագահ է դարձել Նաիրա Զոհրաբյանը, կուսակցությունից հեռանալու մասին է հայտարարել կուսակցության առանցքային և ըստ էության արմատական դեմքերից մեկը՝ Վարդան Օսկանյանը, որն իհարկե ավելի շուտ ասոցացվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ այսպես, ԲՀԿ-ի մասով կարծեք թե իրադարձությունները, ըստ էության, որոշակիանում են` ինչ-որ առումով նաև որոշակիություն մտցնելով ընդհանուր ներքաղաքական դասավորություններում: Սակայն կան հարցեր, որոնք դեռ մնում են, և որոնք պակաս կարևոր նշանակություն չունեն հետագա դասավորությունների համար:

Մասնավորապես` ինչպիսի՞ դաշտում է իր ընդդիմադիր գործունեությունը կառուցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այսինքն` ի՞նչ է լինելու նրա գործընկերությունը ՀԱԿ-ի, «Ժառանգության», ոչ իշխանական նախկին բևեռի մյուս մասնակիցների հետ: Համագումարից առաջ մի քանի ԲՀԿ-ականներ հայտարարել էին, որ ՀԱԿ-ին գործընկեր չեն համարում, թեև ՀԱԿ-ն էլ հայտարարել էր, որ պատրաստ է ԲՀԿ-ի հետ շարունակել համագործակցությունը: Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն ներկայումս ամբողջությամբ ըստ էության անցնում է Սերժ Սարգսյանի ենթակայության տակ՝ Հովիկ Աբրահամյանի կոորդինացիայով, և համագործակցել ԲՀԿ-ի հետ` ներկայումս, ըստ էության, նշանակում է համագործակցել Սերժ Սարգսյանի հետ: Սակայն զարմանալի չի լինի, եթե ՀԱԿ-ը կամ այլ կուսակցություններ գնան այս քայլին, Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանական գալիք ընտրությունների համար, այսպես ասած, տեղավորվելու խնդիրներ լուծելու համար:

Սրանից զատ, ԲՀԿ-ն, փաստորեն, բավական հետաքրքիր վիճակում է դնում ՀԱԿ-ի նախագահին` հայտարարելով ընդդիմություն լինելու մասին: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մնացել է միայնակ: Տեր-Պետրոսյանը այսօր ստիպված է լինելու կա՛մ հետ կանգնել խոսքից, կա՛մ էլ չճանաչել ԲՀԿ-ի ընդդիմությունը, ինչը կնշանակի վերջ համագործակցությանը:

ԲՀԿ-ից դուրս գալու մասին բավական կոշտ հայտարարություն է արել Վարդան Օսկանյանը, ինչը կարելի է գնահատել որպես Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման արտահայտություն: Օսկանյանը ԲՀԿ-ին, ըստ էության, մեղադրել է հասարակության հույսերը չարդարացնելու համար, սակայն բաց է թողել հարցը, թե ինչ է ինքը պատրաստվում անել ԲՀԿ-ից դուրս գալուց հետո՝ ինքն էլ Գագիկ Ծառուկյանի նման լքո՞ւմ է ակտիվ քաղաքականությունը, թե՞ նպատակ ունի ինչ-որ կերպ գտնել քաղաքականության մեջ ներգրավվելու նոր տարբերակներ՝ 2017-ին ընդառաջ: Նախօրեին Օսկանյանի նման մտադրության մասին էր կարծիք հայտնել ԲՀԿ-ում մնացած Միքայել Մելքումյանը` ասելով, որ նա հենց այնպես չի դնում մանդատն ու պլաններ ունի 2017-ի համար:

Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ում մնում են մարդիկ, որոնք ևս դասվում էին, այսպես ասած, քոչարյանական թիմի շարքերը: Այստեղ երկու իրողություն է հատկանշական՝ Սերժ Սարգսյանը նրանց հեռացման պահանջ չի դրել, և նրանք էլ չեն հայտնել հեռանալու մտադրություն` համաձայնելով մնալ Հովիկ Աբրահամյանի ենթակայության ներքո: Չի բացառվում, որ այս գործիչները ԲՀԿ-ն լքեն ժամանակի ընթացքում, երբ Քոչարյանը կհստակեցնի իր պլանները նոր իրավիճակում:

Վերջապես` ի՞նչ հարթություն է ձևավորվելու ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում: Այստեղ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն վերածվել է ՀՀԿ-ի լիակատար կցորդի, եթե անգամ տասը հայտարարություն լինի ընդդիմություն դառնալու մասին: Մյուս կողմից` ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը կփորձի կուսակցությունն օգտագործել ՀՀԿ-ի իր համար ոչ յուրային թևերի դեմ պայքարում, իշխանության մեջ ընդհանրապես իր համար անցանկալի խմբերի դեմ պայքարում: Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իրերի այս դրվածքին չի միջամտի, քանի դեռ չի լինի վերահսկողությունից դուրս գալու վտանգ: Առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանին դուրս բերելով իր խնամի Ծառուկյանի դեմ` Սերժ Սարգսյանը նրան, ըստ էության, լիովին հեղինակազրկեց ՀՀԿ-ում: Այս պայմաններում ԲՀԿ-ով Հովիկ Աբրահամյանը նրա համար բացարձակ վտանգավոր չէ: ՀՀԿ-ի հետ հարաբերություններում այլ ֆունկցիոնալ նշանակություն ԲՀԿ-ն հազիվ թե ունենա:

Մնում է սահմանադրական փոփոխությունների հարցը: Այս մասին առայժմ լռություն է, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարծեք թե որոշել է հետաձգել` դատելով Գալուստ Սահակյանի երեկ արած այն հայտարարություններից, որ հայեցակարգը հանրաքվեի պատրաստ կլինի կամ աշնանը կամ 2016-ի գարնանը: Սակայն քաղաքական դաշտը նման վերաձևման ենթարկելուց հետո Սերժ Սարգսյանի համար Սահմանադրական փոփոխությունները ըստ էության տեխնիկական խնդիր են դառնում, համենայնդեպս` ներքին դաշտում, քանի որ կառավարման մոդելի փոփոխությունն անկասկած կլուծվի Հայաստանի հետ գործ ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնների փոխհամաձայնությամբ:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում