Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սամվել Ալեքսանյանի թանկարժեք նվերը` ընդդիմադիր կին պատգամավորին Մարտի 8-ի առթիվ

Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 23¬-ին բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահը ներկայացրել է 25 արվեստագետների՝ Լևոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արևիկ Արևշատյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի և այլոց կտավներ: Ցուցահանդեսը, սակայն, պատգամավորների շրջանում մեծ հետաքրքրություն չի առաջացրել:

Այսօր, սակայն, արձանագրվեց հետաքրքիր դեպք. վաճառվեց մի կտավ: Գնորդը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ով կտավը գնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար` Մարտի 8-ի առթիվ:

Լյուդմիլա Սարգսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց, թե ո՞րն էր ընդդիմադիր պատգամավորին այս մեծ նվերը մատուցելու շարժառիթը: Լյուդմիլա Սարգսյանը պատմեց, որ նախորդ շաբաթ` ԱԺ նիստներից մեկի ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրավիրել է իրեն` դիտելու ցուցահանդեսը: «Ասացի՝ ասենք նայեցի, հետո ի՞նչ, ասաց` մենք կկազմակերպենք, Ձեզ համար նվեր կառնենք: Իսկ ես ասացի` մեծ-մեծ մի’ խոսիր և ինձ հետ խոսելիս զգույշ եղիր, քանի որ ինչ-որ ասում ես, ես հետո պահանջատեր եմ: Նա էլ ասաց, որ կզանգի Գագիկ Ծառուկյանին` Ձեզ համար կառնի: Ես հասկացա՝ ինչու է այդպես ասում: Ընդ որում՝ չգիտեմ` ում դեպքում ինչպես, բայց իմ դեպքում անհիմն է: Ես էլ ասացի՝ գիտես ինչ, ինձ համար մեկ է՝ Ծառուկյանին կզանգես, Սաշիկին, թե` Սերժ Սարգսյանին, ես քեզնից եմ պահանջելու, քանի որ դու քեզ թույլ ես տվել նման կարգի կատակ: Եվ ասացի՝ քեզ երկու օր ժամանակ: Ես հասկացա, որ ուզում է ինձ մանդրաժ գցել, ես էլ ուզեցի իրեն հասկացնել, որ ինձ հետ խոսելուց զգույշ լինի: Հետո երևի գնացել, գցել-բռնել է, որ ինքը քաշվելու է, ամեն անգամ պետք է ասեմ, որ այդպես մեծախոս եք, ինչպես ձեր նախընտրական խոստումներն են, այնպես էլ այսպես մեծ-մեծ խոսում եք, ինքն էլ իրեն թույլ տվեց ասել, որ կկազմակերպենք, Գալուստ Գրիգորիչը ԱԺ նիստի ժամանակ հրապարակավ կնվիրի, ես էլ ասացի՝ եթե քեզ թվում է` ես մանդրաժ կընկնեմ, չարաչար սխալվում ես, ասացի` ես էլ կասեմ` այո, այդքան թալանել եք, հիմա էլ ժողովրդին փոխհատուցեք թեկուզ մի փոքրիկ մասով»,- պատմեց Լյուդմիլա Սարգսյանը:

Այսօր Սամվել Ֆարմանյանը դուրս է կանչել Լյուդմիլա Սարգսյանին նիստերի դահլիճից, մոտեցրել ցուցասրահին և ասել, որ ինքն իր խոսքի տերն է, ապա հավելել է. «Սամվել Ալեքսանյանը Ձեզ մարտի 8-ի առթիվ նվեր է առնում` իմ խոսքի համաձայն»:

«Ակնկալում եմ, որ նրանք այսուհետ իրենց խոստումներում զգույշ կլինեն, և եթե խոստանում են, բարի թող լինեն կատարել: Իմ սենյակի ինտերիերի հետ շատ սազում է նկարը, կկախեմ իմ սենյակում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում