ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ ծրագրվում է տեղային զինադադար հաստատել կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև: Այս մասին հայտնում է TASS-ը:
Զինադադարը պետք է սահմանվի քաղաքի թաղամասերից մեկում և հետո տարածվի ամբողջ քաղաքում:
Սիրիայի առևտրատնտեսական կենտրոնը համարվող Հալեպը հիմնականում քանդված է, և իտալացի դիվանագետը շտապում է ռազմական գործողությունների «սառեցման» իր նախաձեռնությունն իրականացնել՝ բնակչությանը հնարավորինս շուտ հումանիտար օգնություն ցուցաբերելով: