Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Մարտի մեկը կբացահայտվի. Գալուստ Սահակյան

«Մարտի մեկը մեր ցավն է, բոլորս էլ սպասումներ ունենք, որ գործը բացահայտվի: Ես մի քանի առիթներով ասել եմ. կարծում եմ՝ քննչական մարմինները նախևառաջ այդ միտինգների կազմակերպիչներին որպես վկա պետք է հարցաքննեն»,- անդրադառնալով Մարտի մեկի իրադարձություններին՝ մեզ հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Մեր դիտարկմանը՝ յոթ տարին արդյոք բավարա՞ր չէր իշխանության համար բացահայտելու Մարտի մեկը, Գալուստ Սահակյանը ասաց. «Ոչ, բաներ կան, որ անհնար է: Պատմության մեջ էլ բաներ կան, որ դեռևս չեն բացահայտվում, բայց այդպիսի բան չի լինում, որ երբևէ չբացահայտվեն, այնպես որ՝ կբացահայտվի: Այստեղ մի կարևոր հանգամանք կա. հասարակությունը միշտ վիրավորված է զգում, որ նման ցավալի իրողությունը դարձնում են քաղաքական շահարկման առարկա և փորձում իրենց քաղաքական զինանոցի տրամաբանությունը հանգեցնել հենց այս դժբախտ երևույթին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին պատասխանատվության ենթարկելուն, ապա, Գալուստ Սահակյանի խոսքով, պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր մասնակից են հանցագործությանը:

«Ընդդիմությունը կարող է բոլորին հանցագործ համարել, մասնավորապես այս ժամանակաշրջանում, չունենալով քաղաքական բազա և ամուր ծրագրավորված գործընթացներ՝ փորձում են խոսափողների մոտ հասարակությանը ցույց տալ, որ իրենք ամբողջովին մտահոգված են խեղճ ժողովրդի շահերով, որը բոլորովին այդպես չէ»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ կհամոզի ԿԳ նախարարին երեկոյան դպրոցներ բացել, որ ստահակության մակարդակի որոշ քաղաքացիներ հնարավորինս կարողանան ավելի բարեկիրթ դառնալ:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում