ԱՄՆ Ալաբամա նահանգում Facebook-ում վեճը հանգեցրել է հրաձգության, որի հետևանքով 14-ամյա աղջնակ է զոհվել: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բիրմինգհեմ քաղաքում: Facebook-ում 14-ամյա Քիրաոնա Ռայսը վիճել է մի քանի աղջիկների հետ, որից հետո հակառակորդուհիները պայմանավորվել են հանդիպել այգում հարաբերությունները պարզելու համար:
Ըստ ոստիկանության` Ռայսի հակառակորդները նախատեսել էին ձայնագրել ծեծկռտուքը և համացանցում տեղադրել:
Միջադեպի հետևանքով մասնակիցներից երկուսը վիրավորվել են և հոսպիտալացվել: