Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Որոշ պատգամավորներ երբեմն ստահակի դերում են հայտնվում. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին

«Փոքրոգի, ծավալ չունեցող քաղաքական գործիչները մտածում են, որ կշիռ ունեցող քաղաքական գործիչներին վիրավորելու փորձերով իրենց համարձակությունը հասարակության մեջ ներկայանալի են դարձնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, որ եթե ընդդիմությունը կաղում է ոտքից, դա բուժելի է, իսկ Գալուստ Սահակյանը կաղում է մտքից և լեզվից։

«Նորմալ բան չեմ համարում դա։ Վերջին հաշվով, ընդդիմությունն է ասողը և այդ չափանիշով է շարժվում։ Հենց դա է պատճառը, որ երբեմն-երբեմն անձը, որի մասին խոսում եք, ոչ միայն իմ, այլև ամբողջ խորհրդարանի դիտողությանն է արժանանում։ Բնական է, ընդդիմություն է, այդպես պիտի ասի։ Ես ինձ թույլ չեմ տա այդպես մանրուքների անդրադարձել։

Քանի որ դուք տեղում չէիք, նաև սքողված էր ամեն ինչը, ինքն իր տեղից, առանց խոսափողի ասաց, որ լսողություն էլ չունեք, այսինքն՝ փորձեց վիրավորել։ Ոչ թե ես, այլ քաղաքական գործունեությամբ զբաղվող պատգամավորները չհանդուրժեցին դա։ Այնպես որ, նման կալիբրի պատգամավորը, որը փորձում է հեգնանքով խոսել, նույնիսկ պատմական երևույթները չգիտի։ Չգիտի, թե որտեղ է եղել իր թիմը, որտեղից է սկսվել։ Մի քանի անգամ ամբիոնից էլ եմ ասել, որ ամեն ինչ գիտեմ, բայց ինձ թույլ չեմ տա վիրավորել որևէ քաղաքական ուժի։ Այդ քաղաքական ուժի մասունքը փորձում է համեմատվել ԱԺ նախագահի հետ, որն, այնուհանդերձ, իր մասնագիտությամբ հանդերձ ոչ թե դաս է տալիս, այլև սովորեցնում է»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե ի՞նչ կալիբրի պատգամավոր է Լևոն Զուրաբյանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դեռևս չի զգացվում նրա կալիբրը, որովհետև քաղաքականության մեջ չի եղել, քաղաքակրթության նորմերին էլ չի տիրապետում»։

Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինքը դահլիճում Ձեզ հակադարձել է, և Դուք լքել եք, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Նախ՝ դա անհեթեթ հայտարարություն է, որովհետև խոսքը Գալուստ Սահակյանին է վերաբերում։ Առավել ևս, որոշակիորեն ավելի մեծ դերակատարում ունեցող անձանց որևէ խոսք ասելով՝ փոքրոգի, ծավալ չունեցող քաղաքական գործիչները մտածում են, թե դրանով իրենց համարձակությունը հասարակության մեջ ներկայանալի են դարձնում»։

Իսկ այն առնչությամբ, որ Սերժ Սարգսյանն ասաց, թե նախապատվությունը տրվելու է գաղափարներին, որ գաղափարների պայքար պիտի գնա, բայց վերջին քառօրյան սկսվեց ու ավարտվեց վիրավորանքներով, Գալուստ Սահակայնն ասաց. «Երևի թե մեր ժողովուրդը կամ լրագրողները չեն պատկերացնում, թե խորհրդարանն ինչպիսին մարմին է։ Խորհրդարանը բանավեճի մարմին է, և բանավեճի ժամանակ միշտ չէ, որ հաջողվում է զուսպ լինել, որովհետև բանավեճը որոշակի տրամադրություններ է առաջացնում։ Մեր խորհրդարանն այդ տեսակետից, ես կասեի, տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բացառիկ է, որովհետև երբ կրքերը հասունանում են, առավել ևս՝ գաղափարական սկզբունքների առումով, ամեն ինչ կարող է պատահել։ Դրա համար ասում եմ, որ խորհրդարանական գործընթացները շատ արագ կարող են փոփոխվելու անակնկալներ ունենալ։ Երբ առավոտյան նիստը սկսվում է, ոչ ոք չգիտի, թե ինչպիսի ընթացք կլինի։ Տարբեր քաղաքական ուժեր են տարբեր բնավորությամբ, առավել ևս վերջին տարիներին չհասունացած քաղաքականությամբ զբաղվողները փորձում են իրենց քաղաքական գործիչ դարձնել՝ քաղաքական գործիչների հետ համեմատվելով։ Դա, իհարկե, ստրկական վիճակ չէ, իրենց ժամանակ էլ կգա, որ կոփվեն, բայց կարծում եմ՝ ստահակի դերում երբեմն հայտնվում են, ինչը վիրավորական է խորհրդարանի համար»։

Իսկ այն փաստին, որ ՀՀԿ-ականներն էլ են ոչ խորհրդարանական բառապաշար օգտագործում, ԱԺ նախագահը արձագանքեց. «Պատգամավորները աշակերտներ չեն, որ դաստիարակությամբ զբաղվես։ Յուրաքանչյուր անձ, պատգամավոր ու քաղաքացի խոսքի ազատության իրավունք ունի, նայած թե ինքը ոնց է կազմակերպում իր ազատ խոսքը։ Որևէ մեկը չի կարող իր խոսքի նկատմամբ կանխարգելիչ մոտեցում ցույց տալ։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավորները երբեք նախահարձակ չեն լինում։ Պարզապես փորձում են հակադարձել, երբեմն շատ հուժկու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում