Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թբիլիսիում էժան է նաև հագուստը. Երևանի հետ տարբերությունը երբեմն $10-20-ից ավել է

Մեր հարևան Վրաստանում հագուստի գները թե՛ տոնավաճառներում, թե՛ բրենդային խանութներում էականորեն տարբերվում են հայաստանյան գներից: Շատ հաճախ հանգստի կամ այլ նպատակով Վրաստան մեկնելով՝ մեր համաքաղաքացիները զարմանում են, որ հնարավոր է նման գնային տարբերություն: Տարբերությունը հսկայական է ոչ միայն մեքենաների շուկայում, տուրիզմի ոլորտում, այլ նաև հագուստի շուկայում:

«Առաջին լրատվական»-ի փոքրիկ հետաքննությունը Վրաստանի բրենդային խանութներում և շուկայում նման պատկեր արձանագրեց: «Zara» բրենդի կանացի վերարկուն Հայաստանում արժե 59.900 դրամ կամ 124 դոլար (ԿԲ հունվարի 20-ի փոխարժեքով), նույն վերարկուն Վրաստանի նույն բրենդի խանութում վաճառվում է 199 լարիով կամ 103 դոլարով (լարին դոլարով արտահայտվել է Վրաստանի ԿԲ-ի հունվարի 7-ի փոխարժեքով):

«Mango»-ի հայաստանյան խանութը կանացի տաբատն առաջարկում է 27. 000 դրամով կամ 56 դոլարով, Վրաստանում նույն տաբատն արժե 99 լարի կամ 51 դոլար: Bata կանացի կիսաճտքավոր կոշիկը Վրաստանում արժե 125 լարի կամ 64 դոլար, նույնը Հայաստանում՝ 37 500 դրամ կամ 77 դոլար:

Մարքեթինգի մասնագետ Լաուրա Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բրենդային հագուստների համար Հայաստանի և Վրաստանի գների մեջ տարբերություն չպետք է լինի, քանի որ բրենդի գրասենյակը բոլորի համար նույն գինն է սահմանում՝ անկախ արժույթի տատանումներից և այլ ֆորսմաժորային իրավիճակներից:

«Բրենդը երկիր բերող կողմը պայմանագային պարտավորություն ունի գների հետ կապված, նա չի կարող երկրում ֆինանսական շոկերի պատճառով փոփոխություններ անել, զեղչեր հայտարարել և տարատեսակ առաջարկներ անել կամ հակառակը՝ գներ բարձրացնել: Նման դեպքերում մյուս կողմը կարող է խզել պամանագիրը՝ տույժերի և տուգանքների ենթարկելով ներկայացուցիչ կազմակերպությանը»,- տեղեկացրեց մասնագետը:

Գնային տարբերություն չկա, օրինակ, Aldo խանութների ապրանքների միջև. տղամարդու նույն կոշիկը և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում դոլարային արտահայտությամբ արժե 160 դոլար, Nextի՝ 3-6 ամսական աղջիկ երեխայի վերարկուն երկու երկրների խանութներում նույն գինն է՝ 42 դոլար:

Տոնավաճառներում գնային տարբերությունն ավելի մեծ է: Եթե տղամարդու նույն վերնաշապիկի գները տատանվում են 15-25 լարի կամ 8-13 դոլարի շրջանում, միևնույն ժամանակ գրեթե նույն որակի վերնաշապիկները Մալաթիա տոնավաճառում արժեն 7000-15 000 հազար դրամ կամ 14.5- 31 դոլար: Վրաստանի LCWaikiki-ում այս պահին հնարավոր է 15-20 լարիով վերնաշապիկ գնել, 80-90 լարիով՝ վերարկուներ, ձմեռային վերարկուները՝ 130 լարիով: Այս առաջարկն էականորեն տարբերվում է նման բրենդների հայաստանյան առաջարկից:

Այսօր Երևանի տոնավաճառների աշխատակիցներն ապրանքների բարձր գինը պայմանավորում են մաքսազերծման գումարով և ճանապարհածախսով, սակայն եթե վերցնենք վերնաշապիկների գները, որի տարբերությունը երկու երկրների առաջարկի միջև մոտ 6-18 դոլար է, դժվար թե մեկ անուն ապրանքի մաքսազերծումը և ճանապարհածախսը նման գումար կազմի:

Վրաստանի սահմանին մոտ համայնքների բնակիչներն ավելի քաջատեղյակ են այս գներին, նրանք նախընտրում են ընտանիքի անդամներով գնալ և իրենց հագուստը, պարենը և այլ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերել Վրաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում