Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովը նախընտրում ոչ երիտասարդներին

Երեկ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի նոր մրցույթ անցկացնելու մասին: Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի արդյունքների հետ կապված իր 2014թ. հոկտեմբերի 27-ի հրամանագիրը Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ուժը կորցրած էր համարել: Իսկ նախորդ՝ աշնանը տեղի ունեցած մրցույթի արդյունքներով հաղթող էին համարվել ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ով հիմա ՄԱԿ-ում է աշխատում, ճանաչված իրավաբան Արա Ղազարյանը և գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:

Ս. Սարգսյանը ուժը կորցրած էր ճանաչել այդ թեկնածուների անունը հաստատող իր հրամանագիրը, քանի որ ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խումբը կարծիք է հայտնել, որ «ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»:

Եվ հիմա նոր մրցույթ է հայտարարվում մրցութային հանձնաժողովի նույն կազմով: Հիշեցնենք` այդ հանձնաժողովի անդամներն էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մուրադյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլոք: Իսկ հանձնաժողովի ղեկավարը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էր: Ահա գրեթե այս կազմով հանձնաժողովն անցած աշնանը երկու փուլով մրցույթ անցկացրեց, որի արդյունքները վերը նշված խորհրդատվական խումբը չընդունեց:

Մրցույթը, հիշեցնենք, սկսած առաջին՝ փաստաթղթերի ընդունման փուլից, ունեցավ բավականին աղմկոտ ընթացք: Մրցույթին հետևող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել և դրանք ներկայացրել եվրոպական համապատասխան կառույցներին: Դժվար է ասել, թե այս կազմակերպության ներկայացրած փաստերը որքան են հիմք հանդիսացել, որ այդ խորհրդատվական խումբը չընդունի Հայաստանից ուղարկված անունները, ամեն դեպքում այդ մրցույթի արդյունքները չեն ընդունվել: Եվ հիմա ՀՀ իշխանությունները ստիպված են նոր մրցույթ անցկացնել և նորից ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի երեք նոր թեկնածուներ ներկայացնել ԵԽԽՎ-ի ընտրությանը: Իշխանությունները հավանաբար կփորձեն այդ ընտրություններն անցկացնել մինչև ապրիլ ամսին տեղի ունենալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որպեսզի այդ ժամանակ այդ երեք թեկնածուներից մեկն ընտրվի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր:

Արդարադատության նախարարության երեկ տարածած հայտարարության մեջ նշված էր, որ թեկնածուները պետք է իրենց դիմումները ներկայացնեն մինչև փետրվարի 17-ը, ժամը 18:00-ն: Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի հաղթողներից Արմեն Հարությունյանն իր դիմումը փոստային կապով էր ուղարկել, և «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացրած տվյալներով այն խախտումով՝ ուշացված էր մուտքագրվել նախարարության գրանցամատյանում: Բայց դա նրան չխանգարեց, որ ոչ միայն մասնակցի մրցույթին, այլ հաղթող համարվի: Այս անգամ հանձնաժողովը հավանաբար ավելի զգոն կլինի, որպեսզի զերծ մնա այդ և այլ աղմկոտ խախտումներից ու մրցույթն անցկացնի հնարավորինս առանց խախտումների: Գոնե՝ առերևույթ:

Իսկ նոր մրցույթ անցկացնելու մասին Արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ կար այսպիսի մի հետաքրքիր միտք. «Ի գիտություն հավակնորդների` հայտնում ենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների հարցերով փորձագետների խորհրդատվական խմբի գործունեության վերաբերյալ զեկույցում ներկայացված դիրքորոշման համաձայն՝ թեկնածուները պետք է ունենան դատավորին բնորոշ լիարժեք ձևավորված հմտություններ և որակներ, որոնք կարող են ձեռք բերվել երկարատև փորձի ընթացքում, և քիչ հավանական է համարվում, որ համեմատաբար երիտասարդ տարիքի թեկնածուները կունենան այդ որակները»:

Ուշադրություն դարձրեք վերջին տողերի վրա: Տպավորությունն այնպիսին է, որ հանձնաժողովը բացահայտ կերպով երիտասարդ մասնագետներին զգուշացնում է չմասնակցել այդ մրցույթին: Կարծես թե նախապես համոզված է, որ երիտասարդները չեն կարողանա ապահովել համապատասխան որակները: Եվ կարծես թե հանձնաժողովն ուղղորդում է, որ որոշակի՝ հայտնի չէ, թե որքան, բայց երիտասարդից ավելի բարձր տարիք ունեցողները կարող են դիմել: Սա կարող է սահմանափակում համարվել, ինչ-որ տեղ՝ նաև երիտասարդների իրավունքների ոտնահարում: Չի բացառվում, իհարկե, որ հանձնաժողովը ցանկանում է, որ մրցույթում հաղթեն իր համար հայտնի կոնկրետ մարդիկ, ովքեր արդեն անցել են իրենց երիտասարդության շրջանը, ու դրա համար էլ իր հայտարարության մեջ նման սահմանափակում է ընդգծում: Դա ցույց կտա առաջիկա մրցույթը: Հետաքրքիր է նաև իմանալ, թե արդյոք եվրոպական համապատասխան խորհրդատվական խումբը նույնպե՞ս նույն կարծիքն ունի և նախընտրում է համեմատաբար ոչ երիտասարդներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում