Պաղեստինի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է՝ առաջին անգամ 2006 թվականից ի վեր: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ փոխանցում է Agence France-Presse-ը:
Կազմակերպության տեղեկությամբ՝ անցած տարի Հորդանան գետի Արևմտյան ափի ՀՆԱ-ն աճել է 4.5%-ով, սակայն Գազայի հատվածի տնտեսական ակտիվությունն ընկել է 15%-ով:
«Տնտեսական ակտիվությունը կրճատվել է 2014թ. ամռանը Գազայում պատերազմից և Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում աճող քաղաքական լարվածությունից հետո»,- ասվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ: