28-ամյա աֆրոամերիկացի Աքայ Գերլիի ընկերուհին, ում Նյու Յորքում անցյալ տարվա վերջին գնդակահարել է սպիտակամորթ ոստիկանը, քաղաքի իշխանություններից 50 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջել: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով նրա փաստաբանին:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում, նոյեմբերի 20-ին, բազմաբնակարան շենքում, երբ ոստիկան Պիտեր Լիանգն ուղղակի հայտնվելով Գերլիի և նրա ընկերուհու առջև Գերլիի կրծքին է կրակել:
Հայցում պատասխանողներ կհամարվեն Լիանգը, նրա գործընկերը և Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը:
Լիանգը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականություններից: