Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայության համար կարևոր մեկնարկ Ստրասբուրգում

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկում է Դողու Փերինչեքի հայտնի գործը Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Շվեյցարիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին ենթարկել էր պատասխանատվության, ինչը, սակայն, Փերինչեքը վիճարկել էր Եվրոպական դատարանում և ստացել իր հայցը բավարարող որոշում: Դրանից հետո ՄԻԵԴ դիմեց Շվեյցարիայի կառավարությունը, և հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում սկսում է այդ գործի քննությունը:

Ուշադրությունը գործի հանդեպ բավական մեծ է, և սա միանգամայն հասկանալի է. Հայոց ցեղասպանության ժխտման իրավական հետապնդման հարցն ըստ էության դուրս է գալիս առանձին վերցրած մի երկրի սահմաններից և դառնում համաեվրոպական դատական ատյանի հարց, և այստեղ դատավճիռը, անկասկած, շատ մեծ ազդեցություն է ունենալու հարցի հետագա ընկալման առումով առնվազն ամբողջ եվրոպական հանրության համար, եթե ոչ ամբողջ աշխարհի:

Ուշադրությունը մեծ է նաև հատկապես այն առումով, որ ամեն ինչ տեղի է ունենալու Ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ միջազգային ուշադրությունը Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ առավել քան մեծ է:

Ինչ խոսք, չենք կարող ասել, որ ՄԻԵԴ այս կամ այն դատավճիռը ճակատագրական նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կամ դրա արգելակման տեսանկյունից (վերջին հաշվով այդ վճռով աշխարհը չի ավարտվելու), սակայն որ դատավճիռը Շվեյցարիայի կառավարության օգտին լինելու պարագայում այն կարող է դառնալ շղթայական ռեակցիայի նախադրյալ, նույնպես անկասկած է:

Մասնավորապես, չպետք է բացառել, որ նմանօրինակ դատավճռի դեպքում Ֆրանսիայում նոր երանգ ստանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածի հարցը, որը մեկ անգամ արդեն հասել է մինչև Ֆրանսիայի սահմանադրական դատարան և միայն այնտեղ կասեցվել, ըստ որում՝ հենց մարդու իրավունքների սահմանափակման հիմքով: Մինչդեռ ՄԻԵԴ որոշումը կարող է նշանակել, որ ժխտման քրեականացումը բոլորովին էլ մարդու իրավունքների սահմանափակում չէ, ինչը կարող է նոր փաստարկ լինել Ֆրանսիայում այդ օրինագծի նախաձեռնողների ձեռքին:

Միևնույն ժամանակ, ըստ էության ստեղծում է ընդհանրապես գլոբալ իմաստով դատական նախադեպ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցում, ինչը կարող է նաև խթանել արդեն սփյուռքահայերի հայցերը թուրքական իշխանությունների դեմ, առավել ևս, որ նման խոսակցություններ արդեն ընթանում են, և նույնիսկ միջազգային, թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ սփյուռքի հայությունը պահանջներ կարող է ներկայացնել Թուրքիային Ստամբուլի օդանավակայանի և Անկարայի նախագահական պալատի տարածքների հանդեպ սեփականության իրավունքի մասով:

Ահա այս տեսանկյունից Փերինչեքի գործով ՄԻԵԴ քննությունը կարող է ունենալ ոչ ճակատագրական, սակայն ելակետային նշանակություն միջազգային տրամադրությունների առումով, եթե նկատի ունենանք նաև այն, որ արևմտյան աշխարհը ներկայումս, մեղմ ասած, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Թուրքիայի հետ, ինչի մասին էր վկայում նաև վերջին օրերին Էրդողանի արած հայտարարությունը, թե Թուրքիան երբեք չի լինի Եվրամիության մուտքի թույլտվություն խնդրող պետություն, և իրենց համար այդ հարցն այլևս օրակարգային չէ:

Իհարկե, սա նաև Անկարայի հերթական դիվանագիտական մանևրի փորձն է, սակայն նման հայտարարություններ նախկին մանևրների ընթացքում անկասկած չեն հնչել, և ներկայումս նման տոնայնությամբ մանևրներն արդեն խոսում են Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում նոր իրավիճակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում