Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ կեցվածքը և դիվերսիոն գործողությունների հաճախականությունը, Սերժ Սարգսյանը չի պատասխանել՝ հայտարարելով, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին:
Լրագրողի դիտարկմանը, թե դուք համարվում եք երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Իյա՜, իրո՞ք»: