2015-ին Իրանը կգաղտնազերծի մինչ օրս գաղտնի պահված ռազմական փաստաթղթերը, որոնք պատկանում են 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակաշրջանին: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիին:
Նշվում է, որ նա «արդեն հրաման է տվել այդ ժամանակաշրջանի նյութերի գաղտնազերծման մասին, որոնք որակավորված էին որպես գաղտնի»: Մասնավորապես կբացվեն հակահետախուզության փաստաթղթերը:
Ոչ բոլոր գաղտնի նյութերը հասանելի կդառնան: Ֆայլերի մի մասը, ինչպես օրինակ՝ իմամ Խոմեյնիի, ապա այաթոլլա Խամենեիի հրամաններն ու դատավճիռները և մի շարք այլ հանձնարարություններ գաղտնի կմնան: