Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

6 անգամ «դատված» «Հարվարդի շրջանավարտ» Արսենը գաղութից կարողացել է աղջիկներին սիրահարեցնել ու փողեր աշխատել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում 6 անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս աղջկանից հափշտակել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումար:

Արսեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արսեն Սիմոնյանը Արմավիրի մարզի բնակիչ է: Դատարանում նա խոսում էր՝ իր խոսքին փորձելով ծանրակշռություն հաղորդել: Ըստ երևույթին՝ այդպես էր խոսել նաև «Օդնոկլասնիկի» կայքով և այլ եղանակներով ծանոթացած աղջիկների հետ ու տպավորություն էր գործել նրանց վրա: Իսկ դատարանում ամբաստանյալն ասաց. «Իմ մոտ ամեն ինչ մի քիչ բարդ ա»:

Վերջին անգամ ամբաստանյալը դատապարտվել է 2010 թվականին: Խարդախությունների ու նախորդ հանցագործության՝ ավազակության համար նա դատապարտվել էր 10 տարի ազատազրկման, իսկ պատժի սկիզբը հաշվվել էր 2009 թվականի դեկտեմբերի 18-ից:

Ներկա գործով կայացված դատավճռում դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը վատառողջ է… իր հայտարարությամբ, այսինքն՝ նրա վատառողջությունը հաստատող փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել:

2011 թվականի հունվարին Արսեն Սիմոնյանն օրինական կարգով, զագսի գրանցումով ու վկայականով ամուսնացել է: Այդ ժամանակ նա գտնվել է կալանավայրում: Նրա հետ օրինական ամուսնությամբ կյանքը կապած կինը հավատացել է Արսենի հմայքներին ու խոստումներին՝ ամուսնանալու աստիճան:

Արսենն ավարտել է 9-րդ դասարանը, նա անգամ լիարժեք միջնակարգ կրթություն չի ստացել: Սակայն դա չի ազդել Արսենի ընդհանուր մակարդակի վրա, որովհետև այս գործով տուժողին նա հավատացրել է, թե ավարտել է մի շարք համաշխարհային նշանակության ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ Հարվարդի համալսարանը:

Արսենը, ըստ տուժողի, տիրապետում է անգլերենին, նրա հետ խոսելիս աղջիկը չի կասկածել, որ գործ ունի շատ լավ կրթություն ստացած երիտասարդի հետ:

2010 թվականին կայացված դատավճռով սահմանված պատիժը Արսեն Սիմոնյանը կրել է «Վանաձոր» ՔԿՀ-ում, հենց այնտեղից էլ ծանոթացել ու մոլորեցրել է գործով տուժող աղջկան՝ Սեդային:

Արսենը ներկայացել է որպես Ալեքսանդր Ամրամի Դովլաթբեկյան՝ Ռուսաստանում և Իսպանիայում ապրող ու ծաղկուն գործարարությամբ զբաղվող ինտելեկտուալ:

Նա «անկեղծորեն» հայտնել է, որ հայաստանյան կալանավայրում է գտնվում, սակայն հավատացրել է, թե դա սխալմունք է, իրեն հարկավոր է որակյալ փաստաբան, ում վճարելու և ազատություն դուրս գալու համար էլ Սեդայից մաս-մաս խնդրել ու ստացել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումարը:

«Պարոն Դովլաթբեկյանը» Սեդային խոստացել է ազատություն դուրս գալու հաջորդ օրն ևեթ ամբողջ գումարը… վերադարձնել:

Սեդան գումարները կալանավայրում՝ նեղության մեջ «թյուրիմացաբար» հայտնված «գործարարին» է ուղարկել հենց կալանավորի մատնանշած տաքսիստի միջոցով: Վերջինս այս գործով վկայի կարգավիճակ ունի:

Արսենը, Սեդայից չթաքցնելով, որ կալանավայրում է, թաքցրել էր իր ամուսնացած լինելու հանգամանքը: Սեդան սիրահարվել է «Ալեքսանդր Դովլաթբեկյանին», միաժամանակ մարդկայնորեն ցանկացել է օգնել սխալմամբ կալանավայր ընկած խելացի, զարգացած մարդուն:

Սեդան չի պատկերացրել, որ կարող է խաբվել: Նրա կարծիքով՝ Արսենը իր սիրտը գրավել է նաև հիպնոսի ու հոգեբանական ազդեցության տարբեր հնարքներ գործադրելով: Նրանք «սկայպով» երբեք չեն խոսել, աղջիկն Արսենի աչքերին չի նայել, խոսել են միայն հեռախոսով, շփվել են «Օդնոկլասնիկով», Սեդան ուսումնասիրել է «Ալեքսանդր Դովլաթբեկյանի» լուսանկարները, գրավվել է նրա աչքերի խորությամբ, նրա խոսքի հմայքով ու… սիրահարվել է այն աստիճանի, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հունվար ամիսը, կալանավայր է ուղարկել 6 միլիոն 700 հազար դրամ:

Սեդան այդքան գումար չուներ, նա պարտքեր է արել ու մինչև հիմա դեռ մարում է պարտքերը:

Արդեն ոչ մի ռոմանտիկ զգացմունք չտածելով նախկին «Դովլաթբեկյանի»-ներկա Սիմոնյանի նկատմամբ, տուժող աղջիկը դատարանում չառարկեց, որ գործը քննվի արագացված կարգով, և քաղհայցի պահանջ չներկայացրեց:

Հասկանալով, թե տուժողը գլխի է ընկել, որ խաբվել է, Արսենը կալանավայրից զանգել է նրան, ասել է իր իսկական անունը, սրտաճմլիկ պատմություն է պատմել իր կյանքի մասին՝ սկսելով նրանից, որ ինքը որբ է, խնդրել է չբողոքել…

Դատարանում Արսեն Սիմոնյանն իրեն մեղավոր ճանաչեց. «Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ ստել եմ»:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալը մասնակիորեն հատուցել է տուժողին պատճառված վնասը ու համաձայնել է մեղադրանքին:

Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվը, ինչպես նաև այն, որ քրեակատարողական հիմնարկի կողմից Սիմոնյանը բացասական է բնութագրվել:

Մեղադրողը միջնորդել էր Սիմոնյանին դատապարտել 9 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Սիմոնյանին մեղավոր ճանաչեց ու վերջին հաշվով դատապարտեց 8 տարի ազատազրկման՝ 1միլիոն դրամի չափով գույքի բռնագրավմամբ: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունվարի 16-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում