Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վրացիները երջանիկ են, որ իրենց գլխին ռուսական ռազմաբազա չկա

Վրաստանում ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սպանդից, բոլորը շոկի մեջ են, դատապարտում են կատարվածը: Բոլորն ասում են՝ տեսնո՞ւմ եք՝ խեղճ հայերի գլխին ռուսներն ինչ են բերում, շատերն էլ ասում են՝ տեսնո՞ւմ եք՝ ինչ երջանիկ ենք, որ մեր գլխին ռուսական բազա չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը:

Հիշեցնենք, որ դեռ 2006-ի ապրիլին Ախալքալաքի հայ ազգաբնակչության որոշ ներկայացուցիչներ փակեցին ռուսական 62-րդ ռազմաբազայի կապի մեքենայի ճանապարհը՝ վախենալով ռուսական ռազմաբազայի վերջնական տեղահանումից: Նրանք հիմնավորում էին, որ Ջավախքի անվտանգության հարցը լուծված չէ:

Վան Բայբուրդն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ ռուսական ռազմաբազա կար, իհարկե՝ կային առանձին անհատներ նրանց մեջ, որոնք վեճեր էին հրահրում, իհարկե՝ փողոցում հարբածների հետ վեճեր էին լինում. «Կարող եմ ասել, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը այդպիսի դեպքեր գրեթե չէին լինում, լինում էին դեպքեր, բայց ոչ այնպիսին, ինչպես տեղի ունեցավ Գյումրիում: Բազա ունենալու կողմնակիցները դեռ այն ժամանակ ասում էին, որ երբ ռուսական զորքը գնա, թուրքերն ամեն օր կարշավեն, կգան, կթալանեն, և փորձում էին տարածել այդ գաղափարը: Մինչդեռ մենք ասում էինք, որ սա արդեն 21-րդ դարն է, նման բան չի լինի, և իրոք նման բան չեղավ: Այդ գուշակությունները, թե կգան թուրքերը, հայերին սպանդ կանեն, չիրականացան»,- հավելեց Վան Բայբուրդը:

Նրա խոսքով՝ թե ով է իրագործել Գյումրիում տեղի ունեցած սպանդը, ինչ է եղել իրականում՝ պետք է բացահայտի հայկական կողմը. այն պարագայում եթե, իհարկե, Ռուսաստանը չի վախենում ինչ-որ բաներից, պետք է Պրեմյակովին հանձնի հայկական կողմին, որ հայկական կողմը այդ հարցը քննի:

«Եթե Պրեմյակովին չտան, և հայկական կողմը չհարցաքննի, ուրիշ բան կնշանակի: Ես ծանոթ եմ Հայաստան-Ռուսաստան պայմանագրին. եթե հանցագործությունը կատարվում է բազայի տարածքում, ուրեմն դա պետք է քննի ռուսական կողմը: Սակայն Պրեմյակովը բազայից դուրս է եկել, շփվել ՀՀ քաղաքացու հետ, վնաս պատճառել… Կարող է Պրեմյակովն ուրիշ բան ասի, որը շատ ուժեղ կհարվածի բազայի ղեկավարությանը: Կան կասկածներ, պետք է այդ կասկածները փարատվեն: Նա պետք է ցուցմունք տա հայ քննիչին, այլապես սա Սահմանադրության խախտում է»,- ասաց Վան Բայբուրդը:

Նա նշեց, որ երբևէ ռուսական բազայի ներկայացուցիչների և քաղաքացիների միջև ծագած կռիվները սպանդի չեն վերածվել, բայց, ինչ խոսք, ռուսական բազան միշտ էլ սանձարձակ է եղել: Եվ հիմա, ըստ նրա, բոլոր կասկածները չեզոքացնելու համար ռուսական կողմը պետք է Պրեմյակովին հանձնի հայկական կողմին՝ առանց խառնվելու հարցաքննությանը: Սա կլինի ամենաճիշտ որոշումը…

Ի դեպ, նա նշեց, որ սա Հայաստանում առաջին դեպքը չէ, բայց քանի որ աշխարհում հիմա աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, իսկ հանցագործին չեն հանձնում հայկական կողմին՝ ըստ պայմանագրի և ըստ միջազգային օրենքների, սա միայն կարող է փաստել, թե ինչ է կատարվել Գյումրիում այդ օրը:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը պատմեց, որ Խորհրդային Միության ժամանակ Ջավախքի ռուսական բազայի ղեկավարը նույն այդ տարածքի ղեկավարն էր, և այդ բազայի սպաները, հրամանատարները կամայական էին, ինչ ուզում՝ անում էին:

Իսկ արդեն Անկախ Վրաստանի ժամանակ, նրա խոսքով, նրանք իրենց հարմարավետ չէին զգում: «Նրանց Վրաստանում լինելը սպասված չէր, ցանկալի չէր, իշխանությունը չէր ուզում, որ իրենք այնտեղ լինեին: Մինչ այդ, նրանք այդ տարածքում իրենց տերեր էին զգում, անընդհատ զինված էին դուրս գալիս: Ռուս զինվորները երբեք կոռեկտ պահվածքով աչքի չեն ընկել: Ռուս-վրացական պատերազմից հետո հիմա էլ ամեն շաբաթ դեպքեր են լինում օկուպացիոն տարածքի մոտ՝ մարդկանց են առևանգում Ցխինվալի շրջանում, նրանք անցնում են Վրաստանի տարածք, և հիմա էլ իրենց կոռեկտ չեն դրսևորում»,- հավելեց Առնոլդ Ստեփանյանը:

Նա նշեց, որ այլևս առասպելներ չկան, թե ռուսական բազան եթե չլինի, թուրքերը կմտնեն, որովհետև թուրքերը չեն մտնի, և կարիք չկա, որ որևէ մեկը լինի՝ պաշտպանելու համար:

Նրա խոսքով՝ կենդանի օրինակ է այն, թե ինչպես են նրանք իրենց պահում օկուպացված տարածքներում, Օսիայում և Աբխազիայում և դրանց շրջակայքում: «Նրանք մտնում են վրացական գյուղեր, ժողովուրդ տանում Ցխինվալ»,- հավելեց Առնոլդ Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում