Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Մարդկանց վարքագիծը ռացիոնալ էր, սպեկուլյացիա չկար»

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի ֆինանսական շուկայում՝ անհասկանալի է, թե ինչպես է բնորոշվում որպես սպեկուլյացիա: Մարդկանց վարքագիծը ռացիոնալ էր, հերթեր էին կանգնում բանկերում, որպեսզի իրենց գումարները պահեն, չկորցնեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության (ներդրումներ արտաքին շուկայում) տնօրեն Սամսոն Ավետյանը:

Նրա խոսքով՝ շուկայում սպեկուլյացիայի համար գործիքներ չկային՝ ֆյուչերսներ և այլն, սովորական մարդու համար դա դժվար է անել:

«Նոյեմբերին մենք 300 մլն դոլար արտաքին պարտք ենք մարել, գուցե որոշ մարդիկ իմացել են և որոշել այս ձևով ազդել: Չնայած վստահ եմ, որ հասարակության մեծ մասը չի էլ իմացել, գուցե հենց դա են որակում որպես սպեկուլյացիա»,- հայտնեց Ավետյանը:

Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված վիճակը մասնագետը որոշակիորեն պայմանավորեց արտաքին գործոնով, մասնավորապես՝ նավթի գնով պայմանավորված ռուսական ռուբլու դրամի վրա ազդեցությամբ: Քանի որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, հետևաբար ստեղծված իրավիճակում մեր դրամը չի կարող արժևորվել այդ արժույթի նկատմամբ:

Ավետյանը նկատեց, որ դրամի արժեզրկումը միանգամայն լավ է անդրադառնում արտահանման վրա, արտահանողների շահույթները կավելանան, ներդրումներ կանեն և նոր աշխատատեղեր կստեղծեն:

«Մենք նավթ ու գազ չունենք, ոչ էլ մրցունակ ենք արտաքին աշխարհում, հետևաբար առանց որևէ արժեզրկման առաջ շարժվել չենք կարող: Օրինակ՝ շատ մրցունակ երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Շվեյցարիան, ամեն ինչ անում են իրենց տարադրամը ցածր պահելու համար»,- ասաց նա:

Այստեղ երկու հավանական սցենար կա, ըստ մասնագետի, մի դեպքում դրամի արժեզրկումը հնարավոր է դանդաղ լինի, որպեսզի հասարակությունը շատ չտուժի և արտահանման ծավալների հաշվին նոր աշխատատեղեր բացվեն, մյուս դեպքում՝ շոկային, որից հասարակությունը մեծ վնասներով դուրս կգա: Երկրորդ տարբերակը մենք տեսանք, մարդկանց կուտակած գումարները մոտ 10 կամ 15 տոկոս արժեզրկվեցին. «Այս տարբերակը օպտիմալ չէ, պետք է այս գործընթացն անցել ժամանակի ընթացքում»:

Նորվեգիայի օրինակով Ավետյանը բացատրեց, որ երբ մի քանի շաբաթվա ընթացքում կրոնն արժեզրկվեց 20-25 տոկոսով, հայաստանյան սցենարն այնտեղ չկրկնվեց, հասարակությունը վստահություն ուներ, երբ չկա վստահություն, խուճապը մեծանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում