Չինաստանի Գուանդուն գավառում ոստիկանությունը անցկացրել է զանգվածային ռեյդ՝ խափանելու համար ազարտային խաղերի և պոռնոգրաֆիայի տարածումը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 հազար մարդու՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Կալանքի տակ է վերցվել 3014 մարդ: Հոյչժոու քաղաքում ձերբակալվել են խմբավորման անդամներ, ովքեր զբաղվել են ազարտային խաղերի կազմակերպմամբ: Նրանց գործունեության շրջանառությունը կազմել է 30 մլն յուան: