Julien’s Auctions աճուրդում 6000 դոլարով վաճառվել է 2011 թ. ապրիլին կայացած արքայազն Ուիլյամի և Քեթրին Միդլթոնի հարսանիքի տորթի մի կտորը: Հավաքածուների հատուկ տուփի մեջ՝ թղթով փաթաթված վիճակում այն շատ լավ է պահպանվել: Տորթի գնորդը Gee Chuang-ն է՝ Listia առցանց աճուրդի հիմնադիրը: 2015-ի ապրիլին այնտեղ տոնական վաճառք է կայանալու, որը նվիրված է լինելու արքայազն Ուիլյամի և Քեթրինի ամուսնության տարեդարձին ու նրանց երկրորդ երեխայի ծնվելուն, և տորթի կտորը դառնալու է վաճառքի գլխավոր իրերից մեկը: