Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ հանդիպման շրջանակներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ ամեն անհրաժեշտ բան կանի Ուկրաինայի համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով բելառուսական belta.by-ին:
«Եթե պետք լինի, ես ձեզ ավելի վաղ էի ասել, Բելառուսից որևէ բան անհրաժեշտ լինի, ասա, մենք քեզ համար դա մի օրում կանենք: Այն ամենը, ինչ Ուկրաինայի նախագահը խնդրել է, հրապարակայնորեն եմ ասում, մենք միշտ արել ենք: Եվ այդպես կլինի նաև հետագայում»,- նշել է Լուկաշենկոն:
Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ ցանկանում է՝ Ուկրաինայում դադարեն ռազմական գործողությունները:
«Ես ուզում եմ, որպեսզի Ուկրաինայում ամեն ինչ լավ լինի: Շատերը դա հասկանում են որպես ինչ-որ խաղեր և այլն: Ես գիտեմ, որ դուք դա այդպես չեք ընկալում: Դուք նախագահ եք, ձեզ համար ցավալի է: Ինձ համար նույնպես ցավալի է»,- ընդգծել է Բելառուսի նախագահը: