ԱՄՆ ղեկավարությամբ՝ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) ծայրահեղական խմբավորման դեմ միջազգային կոալիցիան 16 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում գտնվող զինյալների դիրքերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ամերիկայի զինված ուժերի տարածած հայտարարությունը:
Իրաքում կատարված օդային գործողությունների ընթացքում կոալիցիոն ուժերը ոչնչացրել են մի քանի շենքեր, որոնք կապ ուներին ԴԱԻՇ-ի հետ, ինչպես նաև մի քանի ստորաբաժանումներ և տրանսպորտային միջոցներ:
Սիրիայում կատարված գործողությունները կենտրոնացված են եղել Քոբանիի (Այն-էլ-Արաբ) մոտակայքում տեղակայված զինյալների դիրքերի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մի շարք դաշնակից երկրների հետ այս տարվա սեպտեմբերի 23-ից սկսել են օդայի հարվածներ հասցնել Սիրիայում տեղակայված ԴԱԻՇ-ի դիրքերին: Օգոստոսից նմանատիպ գործողություններ են անցկացվում նաև Իրաքում: