Երկրպագուներն այսօր դիմավորել են հայրենիք՝ ՀԱՀ, վերադարձած 22-ամյա ուսանողուհի Ռոլին Սթրոսին, ով «Միսս Աշխարհ-2014» գեղեցկության մրցույթի հաղթողն է: Յոհաննեսբուրգի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են սպորտի և հանգստի նախարար Ֆիկիլե Մբալուլան և «Միսս աշխարհ 1958» Փեննի Քոելենը:
Այն հարցին, թե ինչպես է պետք նվաճել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը Ռոլինը խորհուրդ է տվել ոչ մեկին չնմանակել: «Պետք չէ ջանալ նմանվել ինձ կամ մեկ ուրիշին: Հավատարիմ եղեք ինքներդ ձեզ, և ամեն ինչ կստացվի»,- ասել է նա:
Աշխարհի գեղեցկուհու տիտղոսը ՀԱՀ-ի մասնակիցները նվաճել են երեք անգամ: