ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2015թ. ԱՄՆ ռազմական բյուջեն՝ 584 մլրդ դոլար ծավալով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ըստ փաստաթղթի՝ բանակի բազային ծախսերի համար կհատկացվի մոտ 521 մլրդ դոլար, ևս մոտ 64 մլրդ դոլար՝ արտասահմանում գործողությունների համար, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում:
Փաստաթուղթը նաև ընդլայնում է սիրիական չափավոր ընդդիմությանը հատկացվող ռազմական աջակցությունը:
Միաժամանակ այն սահմանափակումներ է դնում Կուբայում Գուանտանամոյի բանտի փուլային փակման վրա: Մասնավորապես, երկարաձգվել է այնտեղից ԱՄՆ բանտարկյալների տեղափոխման արգելքի ժամկետը: