ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենք կստորագրի, սակայն չի պատրաստվում ընդլայնել դրանք, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենատն օրինագիծ է ընդունել, որը նախագահին իրավունք է տալիս Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ներմուծել:
Էրնեստը նշել է, որ Օբաման ոչ միայն չի պլանավորում մոտ ժամանակներում ուժեղացնել պատժամիջոցների ռեժիմը, այլև պատրաստ է թուլացնել դրանք, եթե Ռուսաստանը փոխի Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը: