Անցած շաբաթ Բեռլինում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների հանդիպումը: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ հանդիպումը նվիրված է եղել «գերմանացի գործընկերների հետ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը:
«Մենք կարևոր ենք համարում Մինսկի խմբի անդամ Գերմանիայի մասնակցությունը խորհրդակցություններին՝ գործընթացի առաջխաղացման նպատակով:
Համանախագահներն անհամբերությամբ սպասում են հակամարտության կողմերի նոր հանդիպումների և երկարաժամկետ կարգավորման նպատակով բանակցությունների շարունակմանը»,- նշել է նա: