ԱՄՆ-ը հայտարարել է Կուբայի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնումը ծրագրելու մասին, հաղորդում է CNN-ը:
«Մենք Կուբայի հետ հարաբերություններում նոր ուղղություն ենք նախագծում: Նախագահը հասկացել է, որ նոր մոտեցում ցուցաբերելու ժամանակն է: Դա կապված է Կուբայում փոփոխությունների մեկնարկի հետ և այն խոչընդոտների, որոնք առաջացել են տարածաշրջանային քաղաքականությունում»,- հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նշվում է, որ կղզում տեղի ունեցած վերջին բարեփոխումները երկրների միջև հարաբերությունների բարելավման համար պայմաններ են ստեղծել: Վերջին ամիսներին Վաշինգտոնը և Հավանան անցել են զգալիորեն ավելի ինտենսիվ տեխնիկական շփումների: