Եվրախորհրդարանը Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին բանաձև է ընդունել: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Եվրախորհրդարանն աջակցում է Պաղեստինի պետականության և երկու պետությունների ճանաչումը և կարծում է, որ նրանք պետք է ձեռք ձեռքի տված (միաժամանակ) քայլեն խաղաղարար բանակցությունների ժամանակ, որոնք պետք է առաջ ընթանան»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բանաձևը կազմվել է 5 քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ: Այն ընդունելուն կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 498 անդամներ, դեմ` 88 խորհրդարանականներ: Եվս 111-ը ձեռնպահ են մնացել: