Մեծ Բրիտանիայի Լանքասթեր քաղաքի շրջանային դատարանը կքննարկի գինու բարի դեմ քրեական գործը: Բանն այն է, որ Գաբի Սքանլանդը հաստատությունում ազոտով «համեմված» երկու կոկտեյլ է խմել և ստամոքսի ծանր վնասվածք ստացել: Դա տեղի է ունեցել Oscar’s Wine Bar բարում 2012-ին: Այս մասին գրում է The Independent-ը:
Ըմպելիքները խմելուց հետո աղջիկը որովայնի շրջանում ուժեղ ցավ է զգացել և դժվարությամբ է շնչել: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատել և ստամոքսի պերֆորացիա արձանագրել: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել վնասված օրգանը և և բարակ աղին կապել կերակրափողի հետ, որից հետո Սքանլանդը 3 շաբաթ մնացել է հիվանդանոցում:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սքանլանդը հայտարարել է, որ նախկինում չէր էլ կարող ենթադրել` որքան վտանգավոր կարող են լինել օրգանիզմի համար բարերում վաճառվող ըմպելիքները: Նա մտադիր է դատի տալ բոլոր նրանց, ովքեր նման ըմպելիքներ են վաճառում երիտասարդներին:
Ներկայումս վերոնշյալ բարի գործունեությունը դադարեցված է, և հետաքննություն է տարվում դրա տնօրեն Էնդրյու Դանի և բարմեն Մեթյու Ջորջ Հարդինգի նկատմամբ: