Sunday, 12 05 2024
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ

«Հենց Հայաստանի տարածք ներթափանցեն «անհայտ ահաբեկիչներ», ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի կդրվեն»

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման դեպքում ՌԴ-ն խաղաղապահների կոնտինգենտ կձևավորի: Այս մասին «Ռեգիոն» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված զրույցում, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցերի, ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Պաշտպանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Գրիգորի Տիշենկոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռուսական դերակատարությանը:

Մասնավորապես ի պատասխան այն հարցի, թե երբ Հայաստանը դառնա ԵՏՄ լիիրավ անդամ, հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը դառնա ռուս-թուրքական բանակցությունների առարկա, և ի՞նչ զիջումների դիմաց Հայաստանը գուցե ունենա բաց սահման Թուրքիայի հետ, ասաց, որ չի հետևել թեմային, բայց, հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացների զարգացումների տրամաբանության համաձայն, առևտուրը կապված է ոչ թե սահմանի, այլ ԵՏՄ անդամ երկրների և Թուրքիայի առևտրի ու տնտեսության փոխկապակցվածության հետ:

Նա նաև հերքեց այն տեսակետների հավանականությունը, թե Ռուսաստանն օգնություն է ակնկալում Թուրքիայից Արևմուտքի հետ սառը պատերազմի պայմաններում: Ըստ նրա՝ դա թյուրընկալում է: «Թուրքիան չի մասնակցում սառը պատերազմին: Առանցքային բառն այստեղ նեոօսմանիզմն է: Թուրքերն այս դեպքում իրենք են ենթարկվում Արևմուտքի ճնշումներին: Ես դժվար եմ պատկերացնում, որ թուրքական կողմն ընդհանրապես բանակցությունների ժամանակ հիշի Հայաստանի մասին: Նրանց պետք են մեր շուկաները, մեր գազային տարանցումը, Սև ծովում Ռուսաստանի հետ համակեցությունը՝ առանց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, վերջապես, «Յանդեքսի» որոնման համակարգը թուրքերեն և ոչ ընդհանրապես Հայաստանը:

Ամենալավ տարբերակում խոսքը կարող է լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին, և դա շրջանառվի»,- ասաց ռուսաստանցի փորձագետը: Նա նշեց, որ այն փաստը, որ կողմերը հանդիպման ընթացքում հրապարակայնորեն չեն քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ նշանակում է, որ այդ հարցը դուրս է ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգից:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Սևծովյան ավազանում և հարակից հատվածներում, ռուսական դիրքերը հաշվի առնելով, հիմնվելու է հետևյալ երեք կետերի վրա. արհամարհում, ԼՂ հակամարտությունից հեռացում և «մոդերատորի» դերակատարության ստանձնում այնպիսի հարցերում, ինչպիսին ղրիմ-թաթարական բնակչության ադապտացումն է ռուսական պետությանը և ավելի լայն այնպիսի հարցերում, ինչպիսին Ղրիմի վերամիացումը Ռուսաստանին «փափուկ» կերպով միջազգային ճանաչման գործընթացում:

Վերջին տարբերակում կարելի է հիշել Սերբիայի և Բուլղարիայի սուր արձագանքը «Հարավային հոսքի» դադարեցման հարցում: Առավել ևս, որ ռուսական գազը ներկայումս կգնա Բալկաններ Թուրքիայի միջոցով, իսկ գազային խողովակը կկցվի դեպի Հարավային Եվրոպա Թուրքիայի և Հունաստանի սահմանին»,- ասաց Գրիգորի Տիշենկոն:

Խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից և Ռուսաստանի գործադրած միջնորդական ջանքերից՝ ասաց, որ պետք է մի կողմ թողնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, իսկ հայ-ադրբեջանական սահմանն իսկապես մի թեմա է, որը պետք է դառնա քննարկումների առարկա:

«Այնտեղ հաճախ է առաջանում լարվածություն, բայց նույն արագությամբ էլ կարգավորվում է, և մեղմանում լարվածությունը: Դա ավելի ճիշտ նյարդերի պատերազմ է, այլ ոչ թե պատերազմի պատրաստություն: Եվ չգիտես թե ինչու՝ որևէ մեկն այդ մասին չի խոսում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում չկան միջազգային ահաբեկիչներ և չվերահսկվող տարածքներ: Այս խնդիրների բացակայությունը տարածաշրջանի ցանկացած երկրի երազանքն է: Իսկ փոքր հակամարտությունները միջկառավարական մակարդակում հեշտ է կարգավորելը»,- ասաց Տիշենկոն:

Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող ռուսական անվտանգության երաշխիքներին և Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքներին՝ ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ այն, ինչը չի կարելի վաճառել, ամրագրված է միջազգային պայմանագրերում, իսկ մնացածը օրինական է, և այդպիսի առևտուրը բացառապես երկկողմ հարաբերությունների հարց է: Տիշենկոն նաև ասաց, որ ճիշտ չէ պնդել նաև, թե ՌԴ-ն Բաքվին վաճառել է զանգվածային ոչնչացման համար նախատեսված զենք: Նա նաև կոչ արեց սպեկուլյացիայի չենթարկել Գյումրիի «անվճար բազաների» հարցը և այն, թե ում պետք է պաշտպանեն այդ զինվորները: «Ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Նկատեք, Հայաստանի, և ո՛չ Ղարաբաղի: Պրակտիկայում դա նշանակում է հետևյալը. երբ որևէ զինվոր որևէ երկրի ուսադիրներով հատի Հայաստանի սահմանը, նա միանգամից կոչնչացվի ռուսական զենքի ողջ ծավալով: Պայմանագրերը լուրջ հիմք են: Հենց Հայաստանի տարածք ներթափանցեն «անհայտ ահաբեկիչներ», ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի կդրվեն: Երբ ԼՂ-ի շուրջ իրավիճակը սրվի, գործի կդրվեն խաղաղապահության ինստիտուտի բոլոր հնարավորությունները: Կօգտագործվեն ռուսական դիվանագիտության բոլոր ռեսուրսները, անհրաժեշտության դեպքում համապատասխան մանդատ ունեցող խաղաղապահների կոնտինգենտ կձևավորվի, կտրամադրվի հումանիտար օգնություն: Համաձայնեք, դա քիչ չէ»,- ասաց Տիշենկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում