Դանիան գործազրկության նպաստ է վճարել ԴԱԻՇ-ի գրոհայիններին միացած իր քաղաքացիներին, հաղորդում է Al Arabiya-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նպաստը ստացել են թագավորության 28 հպատակներ: Սակայն, այն բանից հետո, երբ այս դեպքի մասին հայտնի է դարձել իշխանություններին, 15 մարդ պարտավորվել է այդ գումարը վերադարձնել պետությանը: Դրանից բացի, ներկա պահին 8 ծայրահեղականների նկատմամբ հետաքննչական գործողություններ են անցկացվում, 5 դանիացիների նկատմամբ էլ ապացույցների անբավարարության պատճառով նման հետաքննությունները փակվել են:
Նշենք, որ Դանիայում գործում է աշխարհում «ամենաշռայլ» գործազրկության նպաստը: Օրինակ, այն մարդիկ, ում հեռացրել են աշխատանքից, երկու տարի շարունակ օրական 108 եվրո նպաստ են ստանում: