2013-ին Ռուսաստանի տարածքում և հետխորհրդային երկրներում ՄԻԱՎ-ով վարակվելու ավելի քան 105 հազար դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի Եվրոպական կենտրոնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցին:
Նշվում է, որ 2004-ի համեմատ վարակվածների թիվը կրկնապատկվել է, երբ այդ տարածքում վարակի 50 հազար դեպք էր արձանագրված եղել:
«Արևելյան Եվրոպայում, որին բաժին է ընկնում ՄԻԱՎ-ի նոր վարակների 77 տոկոսը, դեպքերի 2/3-ը թմրանյութերից կախվածություն ունեցողների շրջանում են, շատ ուշ են հայտնաբերվել: Դա նշանակում է, որ նրանք ՄԻԱՎ-ը փոխանցելու ավելի մեծ շանսեր ունեն, նրանց բուժումն ավելի թանկարժեք կլինի և ավելի հավանական է, որ նրանք կմահանան»,- ասվում է զեկույցում: