Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Գալուստ Սահակյանի հայտարարությունը ՀԱՊԿ ԽՎ նիստում

Նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի Է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասված է. «2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը:

Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրին համաձայն հաստատված շփման գծի շրջակայքում: Սակայն, ուղղաթիռի վթարի վայրը մոտ 10 օր գտնվում էր ադրբեջանական կողմի մշտական կրակի տակ, ինչը հնարավորություն չէր տալիս տեղահանել զոհվածների դիերը: Վթարի վայրին չէին թույլատրում մոտենալ նույնիսկ միջազգային Կարմիր Խաչի և ԵԱՀԿ ներկայացուցիչներին:

Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նման լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին: Սույն տարվա օգոստոսին Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական գործողությունների, Ռուսաստանի Նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից:

Անպատժելիության զգացումը և պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում