Այսօր Ferrari-ն հրապարակել է իր LaFerrari XX էքսկլյուզիվ ավտոմեքենայի առաջին լուսանկարները: Նորույթն ընդամենը 30 հատ է, որոնցից յուրաքանչյուրն արժե 2.5 մլն եվրո: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
LaFerrari XX-ն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են առջևի օդամղման վանդակաճաղը, ցածր առաջնային սփոյլերը, ինչպես նաև բարելավված էլեկտրոնային համակարգեր:
Ավտոմեքենան ունի V12 6.3 լիտրանոց շարժիչ: Շարժիչի հզորությունը 1050 ձիաուժ է, մեքենայի առավելագույն արագությունը՝ 350 կմ/ժ: