«Դրամի արժեզրկումը և դոլարի արժևորումը պայմանավորված է տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով: Դա նպաստելու է արտահանման խթանմանը, եկամուտների աճին, տնտեսական աճին, ճշգրտում է՝ փոխարժեքի ֆունդամենտալներով պայմանավորված, որը և սպասելի է միջազգային զարգացումների ներքո»,- դոլարի արժևորման և դրամի արժեզրկման պատճառի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Կանխատեսումների վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ իրենք կանխատեսումներ չեն անում, լողացող փոխարժեքի քաղաքականություն են վարում, իսկ փոխարժեքը շուկան է որոշում: