Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ KIA «Ցեռատո» մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի 45ա շենքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Նազարեթյանը, իսկ «Nissan Պատսայնդեր» մակնիշի 33 RD 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Դավթյանը: Հիվանդանոց են տեղափոխվել Ռ. Դավթյանն ու նրա ուղևորուհի, համագյուղացի, 55-ամյա Նաիրա Թադևոսյանը:
shamshyan.com –ի տեղեկություններով KIA-ի վարորդ Ն. Նազարեթյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում, իսկ ավտոմեքենան հաշվառված է քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում: