Blizzard ընկերությունը հայտնել է, թե ինչ թարմացումենր և նվերներ է պատրաստել World of Warcraft խաղի երկրպագուների համար դրա թողարկման 10-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Blizzard-ի մամլո հաղորդագրությանը:
World of Warcraft-ն իր 10-ամյակը կնշի նոյեմբերի 23-ին, իսկ տոնի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներ խաղում կանցկացվեն նոյեմբերի 21-ից հունվարի 6-ը: Խաղի սիրահարներին սպասում է 40 մասնակցի համար հաշվարկված «Կրակե ընդերք» դասական ռեյդի թարմացված տարբերակը: Թիմային PvP-ի երկրպագուներին մարտերի նոր դաշտ կառաջարկեն «Հարավային ափն ընդդեմ Թարեն ջրաղացի»:
World of Warcraft-ը ստեղծվել է 2004 թ. և համարվում է աշխարհի ամենասիրված դերային առցանց խաղը վճարովի բաժանորդագրությամբ: