Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Պետական մոտեցում չկա. Վարդան Ղուկասյանը՝ Հայաստանի ամենաաղքատ Շիրակի մարզի աղքատության մակարդակի մասին

Ինչպես հայտնի դարձավ օրերս, այս տարի ևս, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է, որտեղ բնակչության 46 տոկոսը աղքատ է:

Նշենք, որ Շիրակի մարզն այս հորիզոնականը զբաղեցնում է տարիներ շարունակ, և ուշագրավ է, որ տարեցտարի աղքատության մակարդակը, նվազելու փոխարեն, աճում է: Այսինքն՝ եթե այս միտումը շարունակվի, ապա մենք տարիներ անց Շիրակի մարզում կունենանք աղքատության այնպիսի մակարդակ, ինչպիսին երկրաշարժին հաջորդած տարիներին էր:

Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի կարծիքով՝ 1992 թվականից հետո Շիրակի մարզն ու Գյումրին ամենաաղքատն են ճանաչվում այն պատճառով, որ բոլոր ներդրումներն արվում են Երևանում և Երևանի շրջակայքում, դրա համար էլ աշխատատեղեր չկան: Իսկ որտեղ աշխատատեղ չկա, այնտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է:

«Մեգապոլիս ստեղծելու միտում կա: Եվ հետո, գյուղեր կան, որ ավելի մեծ արդյունաբերություն, աշխատատեղեր ունեն, քան ՀՀ երկրորդ քաղաքը: Դրա համար ես 96 թվականից բազմիցս ասել եմ, որ որևէ աղետից հետո ազատ տնտեսական գոտի պետք է հայտարարել տվյալ տարածքը: Իսկ այսօր, ցավոք սրտի, ազատ տնտեսական գոտի է ճանաչվում օդանավակայանը, այն տարծքները, որոնք ուժեղ են: Այ, եթե նման մոտեցում լինի Շիրակի մարզի, Գյումրիի նկատմամբ, ապա էդ քաղաքը, մարզը 10 տարվա ընթացքում տեղից կփախչի և չգիտեմ ուր կհասնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Այսինքն՝ կառավարման, իշխանությունների սխա՞լն եք տեսնում՝ հարցրինք: «Մնացած մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: Ձեր կարծիքով, մարզային ղեկավարությունը ինչ կարող է անել, եթե համալիր մոտեցում չկա: Պետք է պարզապես խթանել փոքր ու միջին բիզնեսը, ինչը, ցավոք սրտի, դադարեցվել է: Փոքր ու միջին բիզնեսը մեռելէ հանրապետության երկրորդ քաղաքում: Իսկ իմ օրոք, ՀՀ բոլոր քաղաքները վերցրած, այդքան շինարարություն չէր արվում մասնավորի կողմից, որքան մեր մարզում, Գյումրիում: Իսկ հիմա ընդամենը մի քանի բենզալցակայան է կառուցվում, իսկ մասնավորի կողմից շինարարություն ընդհանրապես չկա, որովհետև հողհատկացում չի արվում: Իսկ ժամանակին արված հողհատկացումների պատճառով մարդիկ դատարաններում խեղդված են»,- նկատեց նախկին քաղաքապետը՝ հավալելով, որ առանձնապես պետական մոտեցում էլ չկա:

«Մի քանի բնակարան կառուցելով՝ քաղաքը քաղաք չի դառնա: Էստեղ պետք է գործարան կառուցվի: Մի քանի գործարան ունեինք, 10 կոպեկով սեփականաշնորհեցին և հիմա դարձրել են ռեստորան, չգիտեմ ինչ: Իսկ հիմա ասում են՝ թող ներդրումներ անեն: Հիմա մեր բախտն էլ չի բերել, հարուստ գյումրեցի գործարար, ներդրող չունենք, ինչ անեն: Բա պետական մոտեցումը որտե՞ղ պետք է երևա»:

Մեր դիտարկմանը, թե ինքը ևս համարվում է Գյումրիի ամենահարուստ մարդկանցից մեկը, բազմաթիվ բիզնեսներ ունի, նախկինում սեփականաշնորհված շատ հաստատություններ ներկայումս նաև իրեն են պատկանում, ինչո՞ւ է դժգոհում, Ղուկասյանն արձագանքեց. «Ես հնարավորություն ունեմ և հիմա օգտագործում եմ իմ հնարավորությունները: Եվ փառք Աստծո, որ դուրս եկա: Հիմա կաթի վերամշակման գործարան եմ բացում, եկեղեցի եմ կառուցում, անասնապահությունն եմ մեծացնում, չրի արտադրամաս եմ բացում, բայց անհատով հարց չի լուծվի: Համակարգային մոտեցում է պետք»:

Բացի այդ, Ղուկասյանի խոսքով, Շիրակը, Գյումրին առանձնապես չեն օգտվում սուբսիդիաներից, հարկային արտոնություններից, գործարարին տրվող արտոնյալ վարկերից, որ նա էլ կարողանա ներդրում անի Շիրակում, ինչն էլ իր հերթին նպաստում է աղքատության մակարդակի բարձրացմանը:

«Ղեկավարներ կան, որ չեն ուզում՝ Հայաստանում երկրորդ, երրորդ քաղաք լինի: Ուզում են, որ Հայաստանը լինի մի պետություն, իսկ մնացած քաղաքները՝ գյուղաքաղաքներ: Նրանց մոտ ցանկություն չկա, որ Գյումրին լինի երկրորդ քաղաք, Վանաձորը՝ երրորդ, էջմիածինը՝ իր հերթին: Նրանց միայն մեգապոլիս Երևանն է հետաքրքրում, որտեղ ապրում են բոլոր ղեկավարները: Բայց նման մոտեցումը սխալ է, և եթե նրանք դա շուտ չգիտակցեն, հաջորդ տարի մենք ավելի վատ արդյունքներ կարձանագրենք»,- ասաց Ղուկասյանը: Վերջինս, սակայն, չցանկացավ ասել, թե հատկապես ում նկատի ունի, արդեն իսկ Սերժ Սարգսյանի՞ն է քննադատում, թե՞ ոչ:

 

Լուսանկարը՝ news.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում