Կանադայի դատարանը 75 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության 3 աշխատակիցների սպանության մեջ մեղադրվողին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատական լսումների ժամանակ հաստատվել է, որ Ջասթին Բորկը այս տարվա հունիսին Մոնկտոն քաղաքում կրակ է բացել և սպանել 3 ոստիկանի, ևս 2-ին վիրավորել:
Դատավորը հանցագործությունը անվանել էր Կանադայի պատմության մեջ վատթարագույնը: Նա հաստատել է, որ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որևէ շանս չի ունենա:
Բորկի նկատմամբ վճիռը ամենախիստն էր՝ սկսած 1962-ից, երբ երկրում չեղյալ էր հայտարարվել մահապատիժը: