Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Ֆինանսների նախկին նախարարի կինն ահռելի նպաստ է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության և ծննդաբերության նպաստ: Մեր տվյալներով, 20 մլն դրամ: Հարկատուների, ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է: Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը մեզ զարմացրեց՝ տպավորիչ թվեր հրապարակելով հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երևանի կոնյակի գործարանի, այլոց հղիության նպաստների հետևանքով: Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը և շռայլ պարգևատրումներ տվել, նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով: Թվարկածս գիգանտները կարող են իրենց աշխատողներին գլխից դուրս աշխատավարձ վճարել, բայց ֆինանսական հաշտարարը ՀՀ պետական պաշտոնյա է, իսկ ՀՀ-ն, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ պետություն չէ, որ իրեն թույլ տա 20 մլն դրամ սոցիալական նպաստ տալ իր ֆինանսական հաշտարարին: Ինքը՝ Փիրուզ Սարգսյանը, վստահեցնում է, որ 20 մլն-ն ակնհայտ չափազանցված թիվ է, բայց նաև հրաժարվում է նշել իր ստացած նպաստի իրական չափը: «20 մլն դրամը մեծ գումար չի՞ թվում Ձեզ» հարցին նա պատասխանեց. «Իրականում, միգուցե, կեղտոտը դրան մոտ թիվ է, բայց մաքուրը դրանից հեռու է: Կոնկրետ թիվը չէի ուզի հրապարակել, որովհետև կոմերցիոն բան եմ դրա մեջ տեսնում: Իրականն էլի մեծ գումար է, բայց դա իր բացատրությունն ունի: Դա օրենքի հիման վրա է վճարվել, բայց որ 20 մլն դրամ չի՝ դա հաստատ»: Այ քեզ բան, «կեղտոտ-մաքուրը» ո՞րն է, այսինքն՝ պետությանը հասանելիք հարկե՞րն էլ չպիտի վճարեր:

Այդ դեպքում որքա՞ն է, չե՞ք ասի:

Դրանից շատ է ցածր: Չէ, ազնվորեն, 20 մլն չի, շատ ավելի ցածր գումար է, բայց մեր այսօրվա չափանիշներով էլի շատ է:

Ինչո՞ւ են Ձեզ այդքան շատ վճարել:

Դա պայմանավորված է նրանով, որ իմ աշխատավարձը շատ բարձր է, իսկ հաշտարարի աշխատավարձն օրենքով է սահմանվում: Օրենքով սահմանված է, որ դա պետք է լինի միջին բանկային աշխատավարձի եռապատիկից ավելի բարձր, և օրենքով սահմանված է, որ հաշտարարն իր յուրաքանչյուր քննած պահանջի համար պետք է ստանա նաև լրավճար: Հաշվի առեք, որ այդ գումարը վերադառնալու է պետությանը: Եթե իմ աշխատավարձը բարձր է, նշանակում է՝ ես շատ եկամտահարկ եմ վճարում և տարիների ընթացքում այնքան շատ եմ վճարում, որը ոչ միայն ծածկում է այդ գումարը, որն ինձ վճարում են որպես սոցիալական նպաստ երեխա ունենալու համար, այլև գերազանցում է մի քանի անգամ:

Դուք շո՞ւտ եք վերադարձել հղիության և ծննդաբերության արձակուրդից:

Ես անմիջապես դուրս եմ եկել աշխատանքի: Պետք է դուրս գայի սեպտեմբերի սկզբին, ուղղակի մի քանի օր արձակուրդ ունեի, արձակուրդս ևս օգտագործեցի: Բայց ամբողջ ընթացքում աշխատել եմ, որովհետև աշխատանքն այնպիսին է, որ հնարավոր չէ կտրվել աշխատանքից:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում