Google ընկերության ղեկավարներից մեկը՝ Ալան Յուստասը, ցատկ է կատարել 41 հազար մետր բարձրությունից, որտեղ գտնվում է ստրատոսֆերայի վերին սահմանը: Նա գերազանցել է ավստրիացի Ֆելիքս Բաումգարթների ռեկորդը: Այս մասին հայտնում է BBC-ն:
57-ամյա փոխնախագահը հատուկ աերոստատով և հանդերձանքով Նյու Մեքսիկոյից 2.5 ժամում բարձրացել է մթնոլորտի վերին շերտեր, այնտեղ անցկացրել մոտ կես ժամ, որից հետո իրականացրել թռիչքը:
Ազատ անկումից 90 վայրկյան հետո նա գերազանցել է ձայնի արագությունը:
Ազատ թռիչքից մոտ 5 րոպե անց՝ 9000 մետր բաձրության վրա նա բացել է պարաշյուտն ու հանգիստ վայրէջք կատարել: Ընդհանուր առամբ անկումը տևել է 15 րոպե:
Նախկին ռեկորդը սահմանվել էր 2012 թվականին: Ավստրիացին ցատկել էր 38.969 մետրից: