Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

Հայաստանի և Լիտվիայի ԱԳ նախարարները քննարկել են հրատապ խնդիրներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում:

Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը: Եվ մենք շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման այս վերընթաց դինամիկան: Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետայսու ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընլայնման ուղիով:»

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Լինկյավիչուսը նշել է, որ Լիտվան ջանում է հնարավորինս ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք ներառել են երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական հարաբերությունները, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, ինչպես նաև խոսել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտությամբ հիշատակել է, որ Լիտվան պատկանում է այն երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Սեյմասի կողմից 2005թ. Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստեց Լիտվայի ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:

Էդվարդ Նալբանդյանը Լինաս Լինկյավիչուսին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Նախարարները քննարկել են հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձել ուկրաինական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։

Էդվարդ Նալբանյանի և Լինաս Լինկյավիչուսի հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում