Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանն է դեմ եղել Տեր-Պետրոսյանի ձերբակալմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: «Վիկիլիքսի» ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան և հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումները: Հատկանշական է, որ Բրայզան Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է նաև երկրորդ անգամ, որի ընթացքում Սարգսյանն ուշագրավ մեսիջներ է փոխանցել ընդդիմությանը: Հետաքրքիր ընթացք է ունեցել նաև Քոչարյանի հետ զրույցը. վերջինս մարտի 1-ին տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

Այսպես՝ Բրայզայի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը ցավով է արտահայտվել մարտի 1-2-ին իր կառավարության իրականացրած գործողությունների մասին՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ չխնայելով Տեր-Պետրոսյանի հասցեին: Նա նկատել է, որ ողջ մեղավորությունն անձամբ Տեր-Պետրոսյանի վրա է, և հատկապես շեշտել է մարտի 1-ին տեղի ունեցած գործողությունները, որ «գծագրվել ու պլանավորվել են Տեր-Պետրոսյանի թիմի կողմից»: Քոչարյանի պնդմամբ՝ ցուցարարների թիվը եղել է ոչ ավելի, քան 10-11 հազար: Ըստ էության, Քոչարյանն այս հանգամանքով փորձել է արդարացնել իր ծավալած բռնությունները: Այդուհանդերձ, եթե անգամ հրապարակում 10-11 հազար մարդ հավաքված լիներ, իշխանությունը ոչ մի իրավունք չուներ դիմահար կրակ արձակելու հրահանգ տալ: Ավելին՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել ձերբակալել ու պատժել բոլոր մեղավորներին: Հետաքրքիր է, որ Բրայզան անմիջապես հակադարձել է Քոչարյանին՝ նկատելով, որ իր տպավորությամբ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի հեղինակությունը նվազեցնելու համար, ով հայությանն ու միջազգային հանրությանը համոզելու կարիք ունի այլևս:

Փենինգտոնն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես հստակեցրել է, թե իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ինքը վերցնում է իր վրա, և եթե որևէ մեղադրելու բան կա, ապա թող հե՛նց իրեն մեղադրեն: Հարկ է արձանագրել, որ Քոչարյանն այս խոսքերով ցույց է տվել, թե ով է իրականում կանգնած իրավիճակի սրելու թիկունքում: Ավելին՝ այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել նաև Մարտի 1-ի սպանությունների համար, քանզի, ըստ նրա, միայն իրեն պետք է մեղադրել: Ըստ այդմ, սույն փաստաթուղթը կարող է համարվել Քոչարյանի՝ մարտի 1-ի առնչությամբ տված առաջին ցուցմունքը: Բրայզան հայտնել է իր տեսակետը, թե Հայաստանի իշխանության կողմից նման գործողությունների շարունակականությունն է՛լ ավելի է մեծացնելու լարվածությունը: Ի պատասխան` Քոչարյանն իր անհամաձայնությունն է արտահայտել՝ պնդելով, որ եթե կառավարությունն ամուր մնա իր դիրքերում, ապա ընդդիմությունը շուտով կնահանջի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում