Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա էր «Գագիկ Ծառուկյան»-ի գավաթի առաջնությանը, որին մասնակցելու են կոնտակտային ոճի ֆեդերացիաները:
Մինչ միջոցառման մեկնարկը լրագրողները ԲՀԿ առաջնորդից հետաքրքրվեցին վաղվա հանրահավաքից՝ արդյոք կհնչե՞ն իշխանափոխության, արտահերթ ընտրության պահանջներ:
Ծառուկյանը խուսափեց պատասխանից. «Վաղվա հանրահավաքին կգաք բոլորդ էլ, ընդեղ կլինեք և կլսեք՝ ինչ եմ ասում․ ոչ մի հարցի ես այսօր չեմ պա-տաս-խա-նե-լու»,-ասաց նա և շտապ հեռացավ: