Քութայիսի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ուրիշի ունեցվածքը յուրացնելու և ՆԳՆ-ի միջոցները վատնելու, ընտրողներին կաշառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Իսկ աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին պետք է վճարի ավելի քան 28 հազար դոլարի տուգանք: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Դատարանը չի բավարարել պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները»,- երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է գործով դատախազ Քեթևան Չաչավան:
Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին ձերբակալվել են անցած տարվա մայիսի 21-ին ՝2012թ. աշխատանքի տեղավորման պետական ծրագրի իրականացման ընթացքում «Ազգային շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով: