Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հրամայել է բժշկական օգնության էքսպեդիցիոն ջոկատ ստեղծել ԱՄՆ-ում Էբոլայի հարուցիչի դեմ պայքարելու համար։
Ջոկատը կազմված կլինի 30 հոգուց, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։ Դրա կազմի մեջ կմտնեն 5 բժիշկ, 20 բուժքույր և 5 ղեկավար։ Նրանք առաջին իսկ պահանջով կօգնեն քաղաքացիական բժիշկներին։
Ջոկատը չեն ուղարկի Արևմտյան Աֆրիկա, այն կօգտագործվի միայն ԱՄՆ տարածքում։
Ընդհանուր հաշվով՝ Էբոլա համաճարակից զոհվել է 4,5 հազար մարդ, այդ թվում՝ մեկը ԱՄՆ-ում։