Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է այն զենքերի համարժեքները, որը վաճառում է Ադրբեջանին. Սկակով

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է այն զենքերի համարժեքները, որը վաճառում է Ադրբեջանին` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Նա նշեց, որ Ռուսաստանը, զենք մատակարարելով և Հայաստանին, և Ադրբեջանին, փորձում է պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռությունը, որի շրջանակում վաճառում է զենք Ադրբեջանին բիզնես նկատառումներով, իսկ Հայաստանին՝ անվտանգության: Քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, համապատասխանաբար ընդլայնում է նաև Հայաստանի ռազմական հնարավորությունները: Սկակովի փոխանցմամբ՝ եթե Հայաստանը չունի մի զինատեսակ, որը տրամադրվում է Ադրբեջանին, ապա Ռուսաստանը ջանում է Հայաստանի դեպքում այդ բացը լրացնել՝ տրամադրելով այնպիսի զինատեսակ, որը համարժեք է դրա ադրբեջանական տարբերակին:

«Այսինքն՝ Ռուսաստանը սրանով պահպանում է ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ Ռուսաստանը ջանում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում նաև Հայաստանի հետ ունեցած ռազմաքաղաքական պայմանագրերի շրջանակում:

Հիշեցնենք, որ The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Մոսկվան պատրաստվում է ընդլայնել իր ռազմաօդային բազաները Հայաստանում և Ղրղըզստանում, ինչպես նաև ծրագրում է կործանիչների համար Արևելյան Բելառուսում 2016թ. ավիաբազաներ կառուցել: Այս մասին ասել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարյովը:

Հայաստանը, Ղրղըզստանը և Բելառուսն անվտանգության ազատ դաշինքի անդամներ են, որը գլխավորում է Ռուսաստանը, և հայտնի է որպես Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն: Այն արագացրեց ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման տեմպերը, քանի որ ուկրաինական ճգնաժամը նոր խթան է տվել Արևմուտքի ուժային բլոկի՝ ՆԱՏՕ-ի զարգացման համար՝ ասվում է հոդվածում:

Դեռ մինչ Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի վերականգնի իր պատմական ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Արկտիկայում և այլ երկրներում: Այժմ բանակցություններ են տարվում Վիետնամի, Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի հետ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների համար բազաների կառուցման վերաբերյալ՝ գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում