Ճարտարապետական WONA բյուրոն բազմաթիվ յուրահատուկ ծրագրերի հեղինակ է, որոնց մեջ առանձնանում է «կանաչ» նախագիծը, որն իրենից Սինգապուրի Parkroyal հյուրանոցի ճակատամասում կառուցված այգի է ներկայացնում, գրում է bigpicture.ru-ն:
Ժամանակակից հյուրանոցը, որը ապակեպատ երկնաքերի տեսքով է կառուցված, ամբողջովին զարդարված է փարթամ բուսականությամբ: Շենքի յուրաքանչյուր չորրորդ մակարդակում արմավենիներով և հասմիկներով հարթակներ կան, որոնք հյուրանոցը միաձուլում են կից գտնվող քաղաքային այգուն: