Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մինչև տարեվերջ Հայաստանը կհստակեցնի ԵՄ-ի հետ համատեղ աշխատանքի ոլորտները

Մինչև տարեվերջ Հայաստանը ԵՄ-ի հետ կհստակեցնի այն ոլորտները, որոնցում շարունակվելու է համատեղ աշխատանքը: Այսօր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ե՞րբ է Հայաստանն իր առաջարկների փաթեթը ներկայացնելու Եվրոպական միությանը՝ շարունակելու այդ միության հետ քաղաքական մակարդակի հարաբերությունները:

Նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը մինչև տարեվերջ եվրոպացի գործընկերների հետ ունի որոշակի քննարկումներ, որի նպատակը պետք է լինի հստակեցնել այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցում կողմերը շարունակելու են իրենց համատեղ աշխատանքը, որը կբերի Հայաստան-ԵՄ հետագա աշխատանքի ավելի հստակ ուղղությունների, ոլորտների, ձևաչափերի մանրամասների և այլն, և այլն:

Չցանկանալով բացել շատ փակագծեր՝ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ առաջիկա ամիսների ընթացքում այս առումով աշխատանքներ և քննարկումներ կլինեն: «Կարծում եմ, որ մենք կգանք որոշակի այն ոլորտների, ուղղությունների հստակեցմանը, որտեղ կշարունակենք մեր աշխատանքները»,- ասաց նախարարի առաջին տեղակալը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է այս հարցը ձգձգվել շուրջ մեկ տարի, և ինչո՞ւ Հայաստանն իր առաջարկները չի ներկայացրել ավելի վաղ, գուցե ԵՏՄ անդամակցության գործընթացի անորշությա՞ն պատճառով, նախարարի առաջին տեղակալն արձագանքեց՝ ասելով, որ այս երկու գործընթացները միմյանց հետ չէր կապի: Թեև, ըստ նրա, ինչ-որ առումով կապակցվածություն կարելի է տեսնել:

«Կան որոշակի ոլորտներ և ուղղություններ, որտեղ դիտարկում ենք, թե հետագայում ինչպիսի համագործակցության հեռանկար և ձևաչափ է պետք հստակեցնել: Այդ առումով մենք պետք է դիտարկենք մեր պարտավորությունները, եղած հնարավորությունները, մոտեցումները հետագա համագործակցության հարցի շուրջ: Ժամկետի առումով ես անմիջականորեն չէի կապի, բայց ընդհանուր առմամբ բնականաբար այդ ամենը պետք է դիտարկել մեկ միասնական համատեքստում՝ ինչ-որ առումով դիտարկելով նաև տարբեր տեսանկյուններից: Բայց նաև նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ի հետ մեր ունեցած աջակցության գործիքները շարունակվում են իրականացվել»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:

Ըստ նրա՝ այս տարի բացել են մեկ Թվինիգ ծրագիր, այսօր բացվեց հերթական ծրագիրը, մեկ այլ ծրագիր կսկսվի Վիճակագրության պետական ծառայությունում, TAEX ծրագրով ևս կան նոր զարգացումներ: Մելքոնյանն ընդգծեց, որ ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերի մասում վերջին տարվա ընթացքում նույնպես շարունակվել են ծրագրեր, թեև ոլորտների և ուղղությունների նոր շեշտադրումների կարիք կա, որովհետև օրակարգը հստակեցվում և ինչ-որ չափով փոփոխվում է, բայց այնուամենայնիվ աջակցության որևէ ծրագիր, գործիք չի ընդհատվել:

«Առաջիկա ամիսների ընթացքում քննարկումների արդյունքները մենք Ձեզ կներկայացնենք»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն անորոշ է: Ու թեև Հայաստանն ամենաբարձր՝ ՀՀ նախագահի մակարդակով հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ԵՄ-ի հետ քաղաքական մակարդակի հարաբերությունները, ցանկություն է հայտնել ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ԽՀԱԱԳ պայմանագրի, ԵՄ-ին չի ներկայացրել այն ոլորտները, որոնցում Հայաստանը կարող է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ առաջիկայում Հայաստանը ՄՄ անդամակցության դեպքում ունենալու է միջազգային պարտավորություններ, որոնք անհամատեղելի են ԵՄ ԱՀ/ԽՀԱԱԳ-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում