«Իսլամական պետություն»-ից վախը Սիրիայի բնակիչներին ստիպում է փախչել ականապատ դաշտերով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում մարդասիրական հարցերի կազմակերպման գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը, գրում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով` ծայրահեղականներից վախի պատճառով Հալեպից հյուսիս մոտ 160 հազար բնակիչներ` հիմանականում կանայք և երեխաներ, Թուրքիա են փախել:
«Նրանց վախն այնքան մեծ էր, որ շատերը ապաստան փնտրելու էին գնում ականապատ դաշտերով»,- ասել է Ամոսը:
Ամոսն ընդգծել է նաև, որ հավանականություն կա, որ ևս տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված կլինեն լքել Սիրիան, եթե արմատականների ուժերը շարունակեն հարձակումը: